Telegram-ի ստեղծողը հորդորել է օգտատերերին հեռացնել WhatsApp-ն իրենց սմարթֆոններից


03:52 , 22 նոյեմբեր, 2019

Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը WhatsApp մեսենջերի բոլոր օգտատերերին հորդորել է հեռացնել այն իրենց սմարթֆոններից։

Իր տելեգրամ-ալիքում Դուրովը պատմել է, որ WhatsApp-ը սմարթֆոնում տեղեկավտությունը խոցելի է դարձնում հաքերների եւ անվտանգության պետական ծառայությունների համար: Նրա խոսքով՝ նրանք կարող են դեպի բոլոր տվյալները մուտք ստանալ՝ տեսանյութ ուղարկելով հասցեատիրոջը:

Դուրովը համոզված է, որ այդ ծրագրի նոր խոցելիությունները կօգտագործեն լրագրողների եւ իրավապաշտպանների իրավունքների խախտման համար, իսկ ԱՄՆ-ն ստացված տեղեկատվությունը կհանձնի այլ երկրների հատուկ ծառայություններին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: