Տղամարդը 303 լիտր արյուն է հանձնել ու փրկել 1920 հոգու կյանք


06:09 , 22 նոյեմբեր, 2019

Ամերիկյան Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի բնակիչը 34 տարվա ընթացքում 303 լիտր արյուն է հանձնել։

Դեյվ Մահալիկն առաջին անգամ արյուն է հանձնել, երբ ընկերոջ մորն արյան փոխներարկում էր անհրաժեշտ։ Դրանից հետո նա մշտական դոնոր է դարձել։ Նա երկու շաբաթը մեկ գնում է իր տնից 160 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, որպեսզի կամավոր կերպով արյուն հանձնի։

34 տարվա ընթացքում տղամարդը 1920 հոգու կյանք է փրկել, նա մտադիր է շարունակել արյան դոնոր լինել մինչեւ անգամ 80 տարեկանում։ Ասում է՝ նրանք, ովքեր չեն կարող բարեգործություն անել, այս կերպ կարող են բացը լրացնել։