Ինչքան էլ ինքնավստահ եւ անկախ թվա Ձեր տղամարդը, միեւնույն է, նրան պետք են աջակցության խոսքեր:
Այս արտահայտությունն՝ ուղղված տղամարդուն, նրան ստիպում է անընդհատ նոր եւ պատասխանատու որոշումներ ընդունել, որից կախված կլինի իր եւ իր հարազատների ապագան: Եթե մեզ` կանանց, հարկավոր է սեր եւ պաշտպանություն, ապա տղամարդուն էլ պետք է հարգանք եւ իշխանություն: Սա չի նշանակում, որ ամեն հարցում պետք է նրա հետ համաձայնվեք, մնացեք Ձեր կարծիքին, բայց հարգեք նրա ընտրությունը:
Տղամարդիկ հաճախ չեն խոստովանում, որ անհանգստանում են իրենց արտաքինի համար այնպես, ինչպես կանայք։ Հարգելի կանայք, սխալվում եք, եթե կարծում եք՝ նրանք մարզասրահ հաճախում են միայն առողջության համար, ուստի հաճոյախոսեք նրանց երբեմն:
Վստահության խոսքեր, խոստովանություն այն մասին, որ Դուք Ձեր սիրելի տղամարդու կողքին եք, հավատում եք նրան․ ահա այս արտահայտությունների կարիքն են հաճախ զգում տղամարդիկ: Ի դեպ, փորձագետները նշում են` նման խոսքեր նախընտրելի է ասել սեքսից հետո. այդ ժամանակ Ձեր մարմինները միաձուլված են, ուստի այդ խոսքերն էլ ավելի համոզիչ կթվան: