«Ես հպարտանում եմ նրանով». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քայլի Ջեներին՝ Kylie Cosmetics-ի 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով վաճառելու առթիվ (Video)


21:03 , 21 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջը՝ Քայլի Ջեներին՝ նրան պատկանող Kylie Cosmetics ընկերության 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով վաճառելու կապակցությամբ:

Գործարքի մասին հայտնի էր դարձել երկուշաբթի, իսկ ամերիկահայ աստղը Քայլիին շնորհավորել է չորեքշաբթի ET-ի հետ զրույցի ընթացքում:

Քիմը պարզաբանել է, որ Kylie Cosmetics և Kylie Skin բրենդների վաճառքի շուրջ բանակցություններն ընթանում էին երկար ժամանակ:

Նորաձևության մագնատի խոսքով՝ բամաթիվ ընկերություններ պայքարում էին Քայլիի բրենդի բաժնետոմսերը ձեռք բերելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ