Առանց քթի ծնված աղջիկն այսօր անճանաչելի է


23:45 , 21 նոյեմբեր, 2019

Թեսա Էվանսը ծնվել է 2015 թվականին Իռլանդիայում: Աղջիկը լույս աշխարհ էր եկել առանց քթի: Հարկ է նշել, որ այս պաթոլոգիայի մասին Թեսայի մորը զգուշացրել էին դեռ հղիության ընթացքում, երբ ՈՒՁՀ-ը ցույց էր տվել, որ պտուղն առանց քթի է զարգանում: Բժիիշկները խորհուրդ էին տվել փոքրիկի մորն ընդհատել հղիությունը, սակայն մայրը չէր համաձայնել:

Աղջկա մայրը պատմում է. «Ես գիտեի, որ ժամանակակից բժշկությունը տեղում չի դոփում: Ես համոզված էի, որ իմ փոքրիկին կօգնեն»:

Թեսան արդեն քթի վերականգնման մի քանի վիրահատության է ենթարկվել: Աղջիկը չունի հոտառություն և քթանցքեր: Նա նաև սրտի և աչքերի հետ կապված խնդիրներ ունի:

Հերթական վիրահատությունից հետո Թեսայի մի աչքը կուրացավ: Աղջկան ևս մի քանի վիրահատություն է սպասվում, ինչից հետո նա նորմալ կյանքով կապրի:

Այսօր Էվանսն այսպիսի տեսք ունի: Նա չի հուսահատվում և միշտ ժպտում է:

Image may contain: 1 person, smilingNo photo description available.Image may contain: 1 person