Արթուր Վանեցյան. ՀՖՖ-ն դատապարտում է Մխիթարյանին՝ ավագի թևկապից զրկելու վերաբերյալ՝ Մեսրոպ Առաքելյանի արած անհեթեթ հայտարարությունը


19:53 , 21 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի արած հայտարարությանը.

«Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ և անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը: Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը չի կիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ընդհակառակը, դատապարտում է նման հայտարարությունները: Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն . լավագույն ֆուտբոլիստը: Նա ոչ թե միայն ֆուտբոլիստ է, այլ առհասարակ Հայաստանի և հայ ժողովրդի դեսպանն է ողջ աշխարհում:  Իր նվիրված խաղով և իր նվիրումով ֆուտբոլին, նա ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը և արժանի է կրել այդ թևկապը»,- ասել է Արթուր Վանեցյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ