Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից


18:24 , 21 նոյեմբեր, 2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից: Շուջ 5 ժամ տևած գործադիր նիստի ընթացքում որոշում է ընդունվել Վանեցյանի հեռանալու մասին:

Կլուծարվի նաև ՀՖՖ-ի գործկոմը: Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ-ի ժողովը, որի ընթացքում կձևավորի նոր գործկոմ և կընտրվի ՀՖՖ-ի նոր նախագահ:

Լրագրողների հետ հանդիպմանը Վանեցյանը նշեց, որ հրաժարական է տվել իր նախաձեռնությամբ՝ խայտառակ պարտության ողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա: Դա հաստատեցին նաև ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամները:

Վանեցյանը նշեց նաև, որ հայկական ֆուտբոլային գերատեսչության նախագահի պաշտոնը զբաղեցրել էր ժամանակավորապես՝ նպատակ ունենալով առողջացնել սիրված մարզաձևը: «Գործկոմի առաջիկա ընտրություններում չեմ առաջադրվելու և ՀՖՖ-ի հետ որևէ կապ չեմ ունենալու»,- ասաց Վանեցյանը: