«Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում բացվել է տարածաշրջանում եզակի «Կոկա-կոլա այցելուների կենտրոնը»


18:12 , 21 նոյեմբեր, 2019

Նոյեմբերի 19-ին «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում իր դռները բացեց  տարածաշրջանում եզակի և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Կոկա-կոլա այցելուների կենտրոնը»։ Այստեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Կոկա-կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալ ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, տեսնել շշալցման հոսքագծերը, արտադրանքների պատրաստման գործընթացները և, իհարկե, վայելել իրենց սիրելի ըմպելիքները։ Ավելին՝ այցելուները կծանոթանան սպառողին ընկերության 24/7 հայեցակարգով ներկայացվող մյուս ըմպելիքներին ևս։

Image may contain: 2 people, outdoor

Կենտրոնը կրթական հարթակ է և պատուհան դեպի աշխարհ Կոկա-կոլայի աչքերով։ Այցելուների կենտրոնը կհյուրընկալի 12 տարին լրացած աշակերտներին, ինչպես նաև ուսանողներին։ Միևնույն ժամանակ կենտրոնը բաց է ցանկացած այցելուի համար, որը հետաքրքրված է ընկերության պատմությամբ, պատասխանատու բիզնես գործունեությամբ, ռազմավարությամբ և նորարարական տեխնոլոգիաներով հագեցած արտադրական գործընթացներով։

Image may contain: 2 people, people on stage and outdoor

«Հայաստանում մենք արտադրում ենք աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքն արդեն 23 տարի: Մենք շատ ուրախ ենք, որ մեր գործունեությամբ և համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերով շարունակ նպաստում ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, և միևնույն ժամանակ անչափ հպարտ, որ այս ամենի արդյունքն իր արտացոլանքն է գտել մեր նորաբաց այցելուների կենտրոնում։ Մենք հանձնառու ենք առաջ գնալով շարունակել ներդրում կատարել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Այցելուների կենտրոնի հայեցակարգը մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրներում արդեն իսկ գործող այցելուների կենտրոնների փորձը, ինչպես նաև Հայաստանում ընկերության գործունեության առանձնահատկությունները»,- ասել է «Կոկա-կոլա Հելլենիկ Ուկրանիա, Մոլդովա և Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Սպանոդիսը։

Image may contain: 3 people, people smiling, people standing

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության միջև համագործակցությունը ջրային ոլորտի ծրագրերում տարիների պատմություն ունի։ Համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կիրառել ենք նոր մոտեցումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և օգտագործմանը՝ նպաստելով վարքագծի փոփոխությանը։ Մենք հպարտ ենք, որ, շնորհիվ Կոկա-կոլայի հետ մեր համագործակցության, Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն ոռոգման նպատակով օգտագործել մոտակա ձկնաբուծարաններ հետադարձ ջրերը։ Ակնհայտ է, որ այս նորարարական մոտեցման շնորհիվ ավելանում է ոչ միայն գյուղացիների կողմից օգտագործվող ոռոգման ջրի ծավալը, այլև ավելի արդյունավետ է դառնում ձկնաբուծարանների ջրի օգտագործումը։ Այս տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրաէներգիա խնայել և նվազեցնել հողի քայքայումը։ Բացի այդ՝ ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում մենք համատեղ իրականացրել ենք մեկ այլ ծրագիր՝ «Ջուրը կյանք է ամեն կաթիլը թանկ է» խորագրով, որը միտված է նպաստելու համայնքների և արդյունաբերությունների կողմից օգտագործվող և կառավարվող ջրային ռեսուրսների վերաբերյալ մարդկանց վարքագծի փոփոխությանը»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեբորա Գրեյզերը։

Image may contain: 2 people, people smiling, people standing

«Ուրախ եմ, որ «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիան» արդեն 23 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանում է  և զարգանալուց զատ՝ շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր: Մենք առանձնակի կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ ուժերով իրականացնելու տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ուզում եմ ընդգծել, որ կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք ունի բիզնես համայնքի նկատմամբ և շարունակաբար գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում`  ստեղծելով նոր հնարավորություններ, ապահովելով կապիտալի և սեփականության անվտանգությունը, իրականացնելով հարկային բալանսավորված քաղաքականություն»,- նշել է  ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Image may contain: 2 peopleImage may contain: 1 person, sitting and indoorImage may contain: 5 people, including Grigor Hovhannisyan, people smiling, people standing

Կոկա-կոլա Այցելուների կենտրոնը բաց է երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 10:00-15:00: Մարդիկ կարող են նախապես ամրագրել այցը http://happyvisit.am/ կայքի միջոցով։ Այցելություններն անվճար են և իրականացվում են հայերեն և անգլերեն լեզուներով։ 

Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի՝ «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Գործունեության երկու տասնամյակների ընթացքում ընկերությունը հասցրել է իրականացնել և աջակցել տասնյակ նախաձեռնությունների, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման, թափոնների արդյունավետ կառավարման և երիտասարդության զարգացման ոլորտներում՝ նպաստելով համայնքների բարեկեցությանը և զարգացմանը։