22:45 , 21 նոյեմբեր, 2019Հայերին վրացիներն իրենց լեզվով անվանում եմ «Սոմեխի», իսկ մեր պետությունը՝ «Սոմխեթի»։ Միջնադարյան վրացական ժամանակագություների մեջ հայերով բնակեցված տարածքը հայտնի էր «Սոմխիթի»՝ სომხითი անվանումով. սա Հայաստանին տրված աշխարհագական անվանումն էր։ 18-րդ դարում «Սոմխիթի» անվանումը վերափոխվեց «Սոմխեթիի»՝ სომხეთი, և վրացիները սկսեցին մեր պետությունը հենց այդպես կոչել։

Ժամանակակից գիտնականները կարծում են, որ «Սոմխիթի/Սոմխեթի» տերմինը «Սուխմի/Սոխմի» բառի վերափոխումից է առաջացել, որը նշանակում է «Եփրատի մոտ գտնվող հինավուրց տարածք»։
Ըստ լեզվաբան Դավիդ Մարշալ Լանգի՝ «Սոխմի» կոչում էին այն ցեղերին, որոնք ապրում էին Եփրատի վերին ափի հատվածում։ Այնուհետև միջնադարյան և ժամանակակից վրացական տեքստերում հայերին են սկսել անվանել «Սոմեխի», իսկ Հայաստանը՝ «Սոմխեթի»։
![]()
Որոշ գիտնականներ նշում են նաև, որ սա «Մեսխի» բառի վրացական տարբերակն է։ Այսպես անվանում էին մուշկերին, որոնք նախահայկական ցեղ են եղել և բնակվել են Հայկական լեռնաշխարհում։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելհ հենց այս կարծիքին է և նշում է, որ հռոմեացի գրող-գիտակ Պլինիոսը մեր թվարկության I դարում նկարագրել է այս ցեղը և շեշտել, որ նրանք բնակվում էին Հայաստանի հարավում։ Այն ժամանակ Հայաստանը ձգվում էր հյուսիսց մինչև Միջերկրական ծով՝ հարելով Կապադովկիային։
Ներքոհիշյալ քարտեզը տպագրվել է Թիֆլիսում 1902 թ.։ Այն ցույց է տալիս շրջանը, որը վրացիներին հայտնի է եղել որպես Հայաստան և բնակեցված է եղել հայերով։
