Կոտայքի մարզում զինակոչիկը դանակահարել է զինկոմիսարիատի աշխատակցին ու փախել


13:16 , 21 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզի զինկոմիսարիատում զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին ու դիմել փախուստի: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

«Ձեր նշած միջադեպը տեղի ունեցել է, գործով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը»,–հայտնեցին ոստիկանությունից:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ Պաշտպանության նախարարությունից ճշտել չհաջողվեց: