FEMEN-ի մերկ ակտիվիստուհին Էրդողանին դեպի Քաբուլ տոմս է «առաջարկել»


10:24 , 6 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ստամբուլի միջազգային օդանավակայանում հուլիսի 5-ին հերթական բողոքի ակցիան է կազմակերպել FEMEN շարժման ակտիվիստուհին: Նա ինքնաթիռից իջել է առանց վերնազգեստի և ձեռքին պահել է ավիատոմս խորհրդանշող պաստառ, որի վրա գրված է եղել. «Էրդողան. Ստամբուլ-Քաբուլ»: 

«Այդ քայլով FEMEN-ը կոչ է անում Թուրքիայի ժողովրդին եգիպտացիների նման տապալել Էրդողանի իսլամիստական վարչակարգը՝ նրան բռնի կերպով վերաբնակեցնելով այն երկրներից մեկում, որը նրան մոտ է ոգով՝ Իրան, Աֆղանստան կամ Պակիստան»,- նշվում է այդ կազմակերպության կայքում հայտնված հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ աղջիկը ձերբակալված է, և նրա հետ կապ չկա։