Ես ուզում եմ կարդալ, թե ո՞նց ես առաջարկում կառավարիչ ընտրել


10:19 , 21 նոյեմբեր, 2019

Mikayel ջան, ադեկվադ գնահատելու դեպքում պարզ պիտի լինի, որ մարդիկ մեծ մասամբ միշտ էլ ձգտելու են փրկչին գտնել, դա բնական, ես նույնիսկ կասեի՝ մարդաբանական հատկանիշ է: Այդ կռապաշտության վրա են խարսխված հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը: Այդ կռապաշտությունն է ոչնչացրել Մեծ հայքը, Փոքր Հայքը և մնացած բոլոր Հայքերը: Ժողովուրդը քանդել է ամեն ինչ՝ բացառությամբ Հայ առաքելական եկեղեցու հաստատություններից: Հիմա դա էլ է փորձում քանդել, բայց, բարեբախտաբար, փորձերը դեռ անհաջող են: Այդ հաստատությունը գոյատևել է ու դեռ, հուսով եմ, կգոյատևի, քանի որ այնտեղ որոշողը «ժողովուրդը» չէ, այնտեղ ընտրյալները ընտրում են ընտրյալներին:

Գրածս գուցե կոպիտ լինի կամ առնվազն հում, բայց իր մեջ հստակ օրակարգ ունի: Բան եմ առաջարկում: Կոնցեպտ: Գաղափար:

Էդ վերլուծությունները հիմա ով չի ալարում, անում է: Ես՝ որպես վաստակավոր վերլուծող, կարող եմ ասել, որ դրանց արդիականությունը սպառված էր դեռ այս տարվա գարնանը: Ամռանն արդեն չկար փաստ, որ չէր արձանագրվել, չկար կանխատեսում, որ չէր արվել, չկար գնահատական, որ չէր տրվել: Այ իսկ առաջարկների դեֆիցիտը դեռ չեն շտապում լրացնել:

Գուցե դիվանագիտական աշխարհում փորձով և գիտելիքներով ես զիջեմ շատերին, բայց ամեն դեպքում էս մեր վիրտուալ կողմերում մի փոքր հոտառություն ունեմ: Հավատա, կարայիր պարզապես գրեիր՝ «տո չբռնողի մորը՞...» ու վերջ: Տակն էր մնալու: Էս վիրտուալ հերոսների դարում ամենա«լավ տղուն» կոդրելը վայրկյանների հարց է, ուր մնաց սրա նման դժբախտ գյադուն չմարիտ անելը: Մի տեսակ արդեն անպատվաբեր էլ է:

Մինչդեռ ես ուզում եմ կարդալ, թե ո՞նց ես առաջարկում կառավարիչ ընտրել, ի՞նչ պիտի անի կառավարիչը, օրինակ, կրթության ոլորտում, կամ ո՞նց պիտի պլանավորվի աշնանացանը...