Հայտնի են «Գրեմմի» երաժշտական մրցանակի հավակնորդները


04:52 , 21 նոյեմբեր, 2019

Երգչուհի Lizzo-ն «Գրեմմի»-ի անվանակարգերի թվով առաջատարն է, հայտնում է Billboard-ը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովը հրապարակել է անվանակարգերի թեկնածուների ցուցակը, իսկ Lizzo-ն ներկայացված է ութ անվանակարգերում, ներառյալ «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերը:

Lizzo-ին կրնկակոխ հետևում են Բիլի Այլիշը և Lil Nas X-ը, որոնք վեցական անվանակարգ ունեն: Արիանա Գրանդեն հինգ անվանակարգերի հավակնորդ է:

«Գրեմմի»-ի 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թ.-ի հունվարի 26-ին: Այն կվարի Ալիշա Քիզը: