Պուտինը բացահայտել է ՍՍՀՄ փլուզման պատճառները


01:45 , 21 նոյեմբեր, 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու է տեղի ունեցել ՍՍՀՄ փլուզումը, հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը՝ «Ռուսաստանը կանչում է» ներդրումային համաժողովից:

Նրա խոսքերով, դրա հիմնական պատճառը «Սովետական Միության ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն» էր:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ դրա պատճառով տեղի է ունեցել «կոլապս սոցիալական ոլորտում», որը հանգեցրել է «երկարատև հետևանքների քաղաքական ոլորտում»:

Միևնույն ժամանակ, Պուտինը շեշտել է, որ ՍՍՀՄ փլուզումը գրեթե որևէ կապ չուներ բալթյան երկրներում ազգայնականության աճի հետ: