Երկիր, որը Շառլ Ազնավուրի հայրենիքն է. Հայաստանը գլխավորել է ֆրանսիական հայտնի տուրիստական գործակալության առաջարկած թոփ-10-ը


20:30 , 20 նոյեմբեր, 2019

Ինչպես հայտնում է բելգիական rtbf.be պարբերականը, այն ժամանակ, երբ շատերը սկսել են վայելել 2019 թ. վերջին արձակուրդները, տուրիստական Evaneos գործակալութունը կազմել է 2020 թ. ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Համաձայն ցանկի, որը հրապարակել է quotidiendutourisme.com կայքը, թոփ-10 ուղղությունների շարքը գլխավորում է Հայաստանը։

1. Հայաստան

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև գտնվող երկիրը, որը Շառլ Ազնավուրի հայրենիքն է, մեծ հնարավորություններ ունի տարբեր զբոսաշրջիկների հանգիստը կազմակերպելու։ Հայաստան կարող են այցելել ինչպես գեղեցիկ եկեղեցիներ նախընտրողները, այնպես էլ այն զբոսաշրջիկները, որոնք նոր հորիզոններ են փնտրում։ 2020 թվականը կդառնա քաղաքակրթությունների խաչմերուկ Հայաստանի բացահայտման տարի»,- հայտնում է պարբերականը։

Տասնյակում ընդգրկվել են նաև հետևյալ երկրները.

2. Չիլի

3. Ուզբեկստան

4. Եթովպիա

5. Հորդանան

6. Ֆիլիպիններ

7. Նոր Զելանդիա

8. Ուգանդա

9. Կոլումբիա

10. Մադագասկար