Ծայրահեղական պահանջ է դրվում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի հիմք չեմ տեսնում. «Իմ քայլի» պատգամավոր


13:57 , 20 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և հայագիտական առարկաների դասավանդման համար պայքարողների միջև հանդիպումը անիմաստ է համարում: Պատգամավորը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ՀՅԴ երիտասարդները կրթության ոլորտի վերաբերյալ հարցեր չեն բարձրացնում:

«Իրենք ասում են՝ մենք կարող ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն հրաժարականի օրակարգի շուրջ քննարկման։ Ինչի՞ շուրջ հանդիպել և խոսել, հանդիպել, որ ասեն՝ հրաժարական տուր, անիմաստ է այդ հանդիպումը։ Եթե նրանք հարցադրումներ առաջ քաշեն, որ կրթության որակը մեզ չի բավարարում, կամ բարեփոխումները մեզ չեն բավարարում և այլ հարցեր, ապա երկխոսելու մեծ դաշտ է բացվում»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: