«Նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին». Ավինյանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին


13:04 , 20 նոյեմբեր, 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Ավինյանը հայտնել է նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում:

«Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ասել է Ավինյանը:

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիրը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է: Նա ս.թ. նոյեմբերի 13-ին հայտնել է խորհրդից դուրս գալու մասին:

Նոյեմբերի 15-ին ակումբն անցկացրել է իր առաջին հանդիպում-քննարկումը: