Լոռու մարզում ВАЗ 2108-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր. Shamshyan.com


11:42 , 20 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին, ВАЗ 2108 մակնիշի 34 SF 184 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ճանապարհի մեջտեղում:


Վթարի հետեւանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը վարորդին տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն:


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: