Քեյթ Միդլթոնը շատ է հուզվում ծննդաբերությունից առաջ


09:10 , 6 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Մինչ հայտնի իրադարձությունը, որին շունչը պահած սպասում է Անգլիան, իսկ նրա հետ՝ նաև ողջ աշխարհը, մնացել է ընդամենը հինգ օր: Ենթադրաբար, հենց հուլիսի 11-ին Քեմբրիջի դքսուհի Քեթրինը պետք է ծննդաբերի թագավորական գահի ժառանգին: 

Լրագրողներն արդեն իսկական ճամբար են ստեղծել Սուրբ Մարիայի հիվանդանոցի մոտ՝ հույս ունենալով որքան հնարավոր է շուտ լուր տեղեկացնել երեխայի ծննդյան վերաբերյալ: 

Մինչ այդ հունիսի 14-ից պաշտոնական արձակուրդ մեկնած Քեյթից լուրերը գալիս են հարազատների ու ընկերների միջոցով։ «Քեյթն իրեն հիանալի է զգում: Նա էներգիայով լեցուն է և պատրաստ է ծննդաբերությանը: Իհարկե, նա շատ է հուզվում, բայց ասեք խնդրեմ՝ ո՞ր մայրիկը չի հուզվում երեխայի ծնվելուց առաջ»,- նշել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: