ԱՄՆ կոնգրեսականները Պետքարտուղարությանն ու Պենտագոնին կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը


06:30 , 20 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փելոունը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը բաց նամակ են հղել ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պենտագոնին՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին և Հայաստանի հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը:

Ինչպես փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ կոնգրեսականները կոչ են արել պահպանել հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում:

«Անկասկած, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալի մեծացումը անհավասարություն է ստեղծում տարածաշրջանում: Հավասարության վերականգնումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ն կարող է վերադարձնել վստահությունն իր հանդեպ»,- ասվում է բաց նամակում, որում գործիչները հորդորում են ԱՄՆ կառավարությանը մեծացնել Հայաստանին հատկացվող ռազմական օգնությունը, որպեսզի երկիրը կարողանա օգտագործել այդ միջոցներն ահաբեկչության դեմ պայքարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։