14:50 , 6 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Քարդաշյան ընտանիքին մտերիմ աղբյուրը Us Weekly ամսագրի հուլիսյան համարում կիսվել է Քիմի և Քանյեի ընտանեկան կենցաղի մանրամասներով: Նրա խոսքերով, չնայած ռեփերը շատ է սիրում իր նորածին դստերը՝ «նա չի ցանկանում գործ ունենալ կեղտոտ տակդիրների հետ»:
Նա, սակայն, առանց փոքրիկ Նորթի մեկ ժամից ավել չի մնում: «Քանյեն փոքրիկին միշտ ձեռքերին է պահում»,- ասել է աղբյուրը:
Ըստ երևույթին, երեխայի ծնվելուց հետո Քիմի և Քանյեի բուռն կյանքը խաղաղվել է: «Քիմը երեխային կրծքով է կերակրում, դա նրան դուր է գալիս»,- ասել է աղբյուրը: