Ջենիֆեր Լոպեսն առանց դիմահարդարման անճանաչելի է դարձել


01:49 , 20 նոյեմբեր, 2019

Ջենիֆեր Լոպեսը մարդ-նվագախումբ է: Նա հասցնում է երգել, բիզնեսով զբաղվել և նկարահանվել կինոյում: Նրա կյանքի գլխավոր նախագիծը, այն է՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ հարսանիքը, սարերի հետևում չէ: Իսկ այժմ նա ակտիվորեն պատրաստվում է ելույթին «Սուպերգավաթ»-ում: Ակնկալվում է, որ շոուն թեժ կլինի, քանի որ երգչուհին հանդես է գալու Շակիրայի ընկերակցությամբ:

Վերջերս Ջենիֆերը նկարահանվել է GQ ամսագրի շապիկի համար, և պատմել է, թե ինչպես է կյանքը փոխվում 40-ից հետո և տարիքի հանդեպ իր վերաբերմունքի մասին: Ավելին, Լոպեսը շապիկի համար նկարահանվել է նորաձևության վերջին ոճով՝ առանց դիմահարդարման և, իբր, ֆիլտրերի: Նրանից առաջ այդպես են վարվել Ալիշա Քիսը և Բեյոնսեն մի շարք այլ պարբերականների համար:

Առանց դիմահարդարման Ջենիֆերը երիտասարդ աղջկա է հիշեցնում և շատ ավելի թարմ տեսք ունի՝ չնայած փոքր կնճիռներին: Եվ այդ կնճիռները նրան դուր են գալիս:

«Տարիքի հետ կինն ավելի լավն է դառնում՝ նույնիսկ կնճիռների առկայության դեպքում: Արվեստի ոլորտի շատ կանանց կարիերան վերելք է ապրել 40-ից հետո, ինչի վառ օրինակն են Մերիլ Սթրիփը, Թինա Թյորները կամ Շերը: Տարիքից ամաչելու պատճառ չկա, պետք է ընդունել այն և տեսնել ցանկացած տարիքի առավելությունները»,- ասել է Ջենիֆերը:

Հարցազրույցում նա հաստատել է, որ դժվար բնավորություն ունի. «Այո, ես շատ պահանջկոտ եմ, ինչպես իմ, այնպես էլ մյուսների հանդեպ: Այո, ես չեմ կարող լսել «ոչ» բառը: Ես հասկանում եմ, որ դա այդքան էլ նորմալ չէ»,-խոստովանել է երգչուհին: