Մեծ հնգյակ. ինչպիսի տեսք ունեն 90-ականների սեքս-սիմվոլները հիմա (Photo)


03:03 , 20 նոյեմբեր, 2019

Գրեթե 50 տարի առաջ տղամարդիկ խենթանում էին նրանց համար, իսկ կանայք ցանկանում էին նմանվել նրանց։ Այսօր նրանք 40-անց են։ Տեսնենք, թե ինչպես են փոխվել 90-ականների սուպերմոդելները։

Քրիստինա Տարլինգտոն (50 տ․)

Քրիստին անգամ չէր էլ մտածում մոդելի կարիերայի մասին։ Նա ձիերի սիրահար էր և իր ազատ ժամանակի մեծ մասը հատկացնում էր նրանց։ Մի անգամ նրան նկատեց մի հայտնի լուսանկարիչ և առաջարկեց մտնել մոդելային բիզնես։ Նա համաձայնվեց և մի քանի տարի անց համաշխարհային ճանաչում ստացավ։

Իսկ հիմա՞

Քրիստինան նախկինի նման հավատարիմ է սպորտին, նա տարված է յոգայով։ Նա բնական գեղեցկության կողմնակից է և դեմ է բոտոքսներին։

Երբեմն մասնակցում է գովազդային արշավների, սակայն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ամուսնուն և երկու երեխաներին, ինչպես նաև մայրության աջակցության հիմնադրամին։

Նաոմի Քեմփբել (49 տ․)

Նաոմին իր կարիերան սկսել է 15 տարեկանում։ Մի անգամ երեկոյան լոնդոնյան այգիներից մեկում զբոսնելիս նրան է մոտենում մոդելային գործակալության ներկայացուցիչ...

Իսկ հիմա՞

Թվում է, թե նա ընդհանրապես չի ծերացել։ Նա հիասքանչ տեսք ունի և շարունակում է մնալ պահանջված մոդել։ Պապարացիները հաճախ են հրապարակում նրա լուսանկարները։

Լինդա Եվանգելիստա (54 տ․)

Լինդան երկար ճանապարհ է անցել այս փառքին հասնելու համար։ Նա մասնակցել է էժանագին ամսագրերի նկարահանումների, որից հետո նրան նկատեցին։ Մի անգամ նրան նկատում է նորաձևության տներից մեկի տնօրենը, որից հետո առաջարկությունները սկսեցին գալ իրար ետևից։ Լինդան միանգամից դարձավ ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը։

Իսկ հիմա՞

Նրա կենսակերպը բավականին փակ է պահվում։ Հայտնի է, որ նա տագնապային խանգարումներ ունի և խուսափում է մարդկային մեծ կուտակումներից։

Կլաուդիա Շիֆեր (49 տ․)

Դուք չեք հավատա, սակայն 90-ականների նախկին մոդելն իր արտաքին տեսքի պատճառով բազում բարդույթներ է ունեցել։ Բացի այդ՝ նա շատ ամաչկոտ էր և այդքան էլ սիրված չէր իր տարեկիցների մոտ։ 90-ական թվականներին չկար մի նորաձևության տուն, որը չէր ցանկանում պայմանագիր կնքել նրա հետ։

Իսկ հիմա՞

Կլաուդիան վարում է հանգիստ և համեստ կյանք, այդ պատճառով լրագրողների համար բամբասանքի առիթներ չկան։ Նա ամուսնացած է Մեթյու Վոնի հետ և ունի 3 երեխա։ Վերջերս իրեն դրսևորել է որպես դիզայներ և վաճառքի է հանել հագուստի իր հավաքածուն։

Սինդի Քրոուֆորդ (53 տ․)

Սինդին պատահականորեն է հայտվել նորաձևության ասպարեզում։ Ուսանող տարիներին նա մասնակցում էր եգիպտացորեն հավաքելու աշխատանքներին։ Մի անգամ գյուղացի աշխատավորների մասին նյութեր հավաքող լուսանկարիչը լուսանկարում է նրան։ Այդ լուսանկարի միջոցով նրան նկատում են և աշխատանք առաջարկում։

Իսկ հիմա

Ներկայումս նա ամուր և երջանիկ ընտանիք ունի։ Երեխաները նույնպես գնացել են նրա հետքերով։ Սինդին առողջ ապրելակերպ է վարում և զբաղվում է բարեգործությամբ։ Ժամանակ առ ժամանակ մասնակցում է ֆոտոսեսիաների։ Նա նույնպես բնական գեղեցկության կողմնակից է։