Կլքի՞ նավապետը կործանվող նավը. Ավարտվեց ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլը


22:51 , 19 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում: Ավարտեց անփառունակ խաղով:

Ընդհանրապես, ընտրական փուլը կարելի է բաժանել 4 ենթամասի:

Մեկնարկային 2 խաղում հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը փորձարկումներ արեց: Առաջին 2 խաղում մերոնք պարտվեցին Բոսնիային ու Ֆինլանդիային: Հետագայում հավաքականի մարզիչը սկսեց դավանել ավելի հարձակվողական ֆուտբոլ, և արդյունքը տեսանելի դարձավ. 2 խաղ, 2 հաղթանակ: Մեր տղաները տանը հաղթեցին Լիխտենշտեյնին և արտագնա հաղթանակ տարան հույների նկատմամբ:

Նույն որակյալ ֆուտբոլը խաղացինք սեպտեմբերյան 2 խաղում: Ճիշտ է, պարտվեցինք Իտալիային, բայց ոչնչով չէինք զիջում մրցակցին: Հրաշալի հաղթանակ տոնեցինք Բոսնիայի նկատմամբ, և կրկին արթնացավ հույսը: Հույս՝ պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Արմեն Գյուլբուդաղյանցի դավանած ֆուտբոլն , իրոք, արժանի էր գովասանքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ