Ջավախքում կառուցվում են կազինոներ, ստվերային հասարակաց տներ՝ թուրք հաճախորդներով, սա պետք է օրակարգային հարց դառնա, իսկ հայերի՝ քաղաքական գործընթաներին մասնակցելը ոգևորիչ է. Շիրակ Թորոսյան (Video)


21:28 , 19 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանում ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են, երեկ ոստիկանությունը ուժ է կիրառել և ցրել է ցույցը: Ընդդիմությունը պահանջելում է արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։ Համամասնական ընտրակարգին անցնելուն դեմ է քվեարկել երեք պատգամավոր, այդ թվում Ջավախքից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը: Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանի հետ:

ԱԺ պատգամավորի կարծիքով՝ նախ պետք է հասկանալ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ այդ ընդվզումն ագրեսիվ փոքրամասնությա՞ն, թե՞ հասարակական լայն շերտի պահանջն է:

Պատգամավորը հիշեցրեց, որ իշխող քաղաքական ուժի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին խոսել է այդ մասին և ասել, որ մեծ ցավ է  ապրում, որ պատգամավորների մեծ մասը շեղվեց այդ ուղղուց ու չքվեարկեց ըստ պատշաճ կարգի և նորից սկսվեցին ցույցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ