Հնդկաստանում 50 դոլարով աղջիկների կուսությունը կեղծող հատուկ սրվակներ են վաճառքի հանվել (Photo)


07:08 , 20 նոյեմբեր, 2019

Հնդկաստանում Amazon կազմակերպությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ հասարակությունն իմացել է, որ այդ հարթակում վաճառվում են կուսությունը կեղծող հատուկ սրվակներ։ Նորապսակներին խորհուրդ էր տրվում այդ սրվակն օգտագործել սեռական ակտից մի քանի ժամ առաջ, և պատասխանատու պահին սավանի վրա հայտնվում էին վառ հետքեր։

Իսկ կուսության հարցը Հնդկաստանում շատ լուրջ է . եթե պարզվում է, որ երիտասարդ աղջիկն անմեղ չէ, ապա լավագույն դեպքում նրա ընտանիքը պետք է փոխհատուցում վճարի, իսկ վատագույն դեպքում նորապսակին ստիպում են քայլել շիկացած ածուխի վրայով կամ նրան պահում են ջրի տակ այնքան ժամանակ, մինչև որ նա իրեն վատ կզգա։

Հայտնի է, որ Հնդկաստանում սրվակները վաճառվում էին 3600 ռուփիով (50 դոլար), սակայն բարձրացված աղմուկից հետո այն ամբողջովին հանվել է վաճառքից։