NASA-ում հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակի մակերևույթի վրա


00:03 , 20 նոյեմբեր, 2019

NASA-ի Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի մակերևույթի վրա:

Այդ մասին ասված է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Հիմնական քիմիական տարրերը (ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր և ծծումբ) և Էներգայի աղբյուրները՝ կյանքի համար երեք անհրաժեշտ պայմաններից երկուսը, հանդիպում են ամբողջ Արեգակնային համակարգում: Բայց երրորդ տարրը՝ հեղուկ ջուրը, այն բանն է, որը դժվար է գտնել Երկիր մոլորակի սահմաններից դուրս»,- հայտարարել է NASA-ի մոլորակագետ Լուկաս Պագանինին, որը ղեկավարել է հետազոտությունը:

«Առայժմ գիտնականներն ուղղակիորեն հեղուկ ջուր չեն հայտնաբերել, մենք գտել ենք ըստ կարևորության հաջորդ բանը՝ ջուրը գոլորշու ձևով»,- հավելել է նա:

Այդ հայտնագործությունը կատարվել է Հավայիում NASA-ի աստղադիտակի միջոցով արբանյակի դիտարկումների շնորհիվ: