Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը


18:01 , 19 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատել էին իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ