Աֆրիկացիները բողոքել են, որ չինական պահպանակները փոքր չափերի են. ահա թե ինչ են տեղացիները ստիպված օգտագործում (Video)


17:45 , 19 նոյեմբեր, 2019

Զիմբաբվեի առողջապահության նախարարն անցյալ շաբաթ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանից ներմուծվող պահպանակները փոքր են աֆրիկացիների համար: 

«Հարավային Աֆրիկան ՄԻԱՎ վարակով ամենաընդգրկուն տարածաշրջանն է, և մենք ամեն օր ամենատարբեր եղանակներով խրախուսում ենք վարակի կանախարգելումը պահպանակների օգտագործմամբ»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ մարդիկ տևական ժամանակ է՝ բողոքում են չինական պահպանակների փոքր չափերից: 

Ի պատասխան՝ պահպանակներ արտադրող չինական ընկերությունը հայտարարել է, որ շատ դժվար է տարբեր չափերի պահպանակներ արտադրել, միաժամանակ հույս է հայտնել, որ կմտածեն այդ ուղղությամբ և կանեն ամեն ինչ աֆրիկյան սպառողներին գոհացնելու համար: 

Կոնգոյում լուծումը գտել են՝ պահպանակի փոխարեն ցելոֆաններ օգտագործելով.