Hraparak.am-ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր մեկնարկել էր Մանվել Գրիգորյանի և կնոջ գործով հերթական դատական նիստը։
Պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց 5 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ ՝ պատճառաբանելով ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացումը։
Դատարանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ին։