62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ


17:14 , 19 նոյեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Մանկապղծության հերթական դեպքն է բացահայտվել Սյունիքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մարզի 62-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել աղջիկ երեխաների նկատմամբ անառակաբարո գործողությունների կատարելու համար։ Սեռական ոտնձգության զոհերը 10 տարեկան աղջնակներ են՝ 4 հոգի։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։