Facebook-ը նոր գործառույթ կգործարկի


22:00 , 19 նոյեմբեր, 2019

Facebook սոցցանցը թեստավորում է «Հանրաճանաչ լուսանկարներ» նոր գործառույթը։

Այն նման կլինի Instagram-ի ժապավենին։ Նոր գործառույթը կգործի նույն սկզբունքով, ինչ տեսագրությունները՝ ներքև իջեցնելիս։

«Հանրաճանաչ լուսանկարները» ցույց կտա ոչ միայն ընկերների, այլև մյուսների լուսանկարները՝ ըստ Facebook-ի ալգորիթմի։ Նորարարության գործարկման օրը դեռ հայտնի չէ։