«Նա չի կարող լինել մեզանից մեկը». Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներ ու մարզիկներ հայտարարություն են տարածել


16:03 , 19 նոյեմբեր, 2019

Հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական այս վարքագիծը հայկական մարզաշխարհում: Այս մասին ասված է Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների ու մարզիկների տարածած հայտարարությունում․

«Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում և դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության որոշումը: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մարզաշխարհը միշտ էլ դուրս է եղել քաղաքականությունից, մենք երբևէ չենք խառնվել որևէ քաղաքական իրադարձության:

Մեր երկրի մեջ չունենք ոչ հակառակորդներ, ոչ էլ թշնամիներ, մեր պայքարը միշտ եղել է դրսում, և մենք պայքարել ենք փառքով մեր երկիրը ներկայացնելու, հաղթելու, հայոց եռագույնը բարձրացնելու ու ազգային օրհներգը հնչեցնելու համար: Սակայն վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար: Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած:

Նրա վարքագիծը և անպարկեշտ պահվածքն անընդունելի են եղել հայկական մարզաշխարհի համար: Նրա ներկայությունը ծանրամարտի աղջիկների հավաքականի կազմում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, և մարզիչներից բավականին երկար ժամանակ է պահանջվել այդ խնդիրները կարգավորելու համար: Եվ այսօր այդ մարդը ներկայացվում է որպես հայ մարզիկի մարմնավորում, փորձ է արվում նրան հերոսացնել ու փառաբանել: Եթե ցանկություն կա Մելինե Դալուզյանի սեռափոխված լինելու հանգամանքը արդարացնել ու գովերգել, ապա արեք, ինչ ուզում եք, սակայն դադարեք նրան ներկայացնել որպես հաղթանակած հայ մարզիկի կերպար, որովհետև նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը: Մեզ համար անընդունելի է նրան հերոսացնելու այս գործընթացը:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական այս վարքագիծը, հայկական մարզաշխարհում միշտ գնահատվել են բարոյական բարձր արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ ուշ չէ, կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որովհետև դրա հետևանքները կարող են անդառնալի ու շատ ցավոտ լինել: Կան հարցեր, որոնց հետ պարզապես չի կարելի կատակ անել: Սա հենց այդ դեպքն է»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ արտիստիկ լողի ֆեդերացիա

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա

Հայկական ազգային ակադեմիական թիավարության և կանոեի ֆեդերացիա

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիա

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա

Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիա

ՀՀ գեղասահքի ֆեդերացիա

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա

Հայաստանի թենիսի ֆեդերացիա

Լողի հայկական դաշնություն

Խոտի հոկեյի հայկական ֆեդերացիա

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիա

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիա

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա

Հայաստանի նարդու ֆեդերացիա

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա

Հայաստանի ջրացատկի ֆեդերացիա

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա

Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիա