Առաջին կադրերն Անահիտ Սիմոնյանի և Նորոյի նոր տեսահոլովակից


15:15 , 19 նոյեմբեր, 2019

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից. մեկնել էր իր նոր խանութի պաշտոնական բացմանը: Նահանգներում գտնվելու ընթացքում Անահիտը նաև տեսահոլովակ է նկարահանել երգիչ Նորոյի հետ, որի մանրամասները պատմել է BlogNews.am-ին և տրամադրել նկարահանումից լուսանկարներ:  

«Համատեղ երգ ունենալու միտքը ծնվեց ԱՄՆ-ում, երբ հավաքվել էինք Նորոյի տանը: Այդ ժամանակ զանգեցինք Հայկոյին, ով համաձայնվեց գրել երգը, որից հետո խոսեցինք Ավետ Բարսեղյանի հետ, իսկ Արթուրը և Բինան արեցին գործիքավորումը: Տեսահոլովակ էլ նկարահանեցին Էնջլ Մարտիրոսյանը և Վահե Մարգարյանը»,- պատմում է Անահիտը։

Երգը կոչվում է «Իրար համար», պարային և ուրախ ռիթմերով է. «Կարծում եմ՝ կսիրվի մեր երգը, որը իսկական և ամուր սիրո մասին է: Երբ կա իսկական սեր, իրար ներում են և ընդունում այնպիսին, ինչպիսին որ կան»:  

Պրեմիերան նախատեսում են դեկտեմբերին, երբ երգիչ Նորոն կժամանի Հայաստան:

View this post on Instagram

A post shared by NORO (@noroofficial) on

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի