Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան


14:16 , 19 նոյեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այնպես չէ, որ վիճակը շատ լավ է, բայց ծանր էլ չէ։ Ոտքն ամբուլացրել են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։ Նրա ոտքը՝ ծնկից ներքև, անդամահատել էին։