Լարված իրավիճակ՝ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել. shamshyan.com


13:03 , 19 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Արդեն 1 ժամից ավելի է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում:

Բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թույլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ հեռախոսազրույցում տղամարդը, ով ներկայացավ, որ ինքը դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն է, ասում էր. «Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: