Ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն. Գևորգ Պետրոսյան


12:45 , 19 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է լրացում կատարել «Աշխատանքային օրենսգրքում»՝ ամրագրելով աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ պահանջել գրավոր բացատրություն:

Ըստ պատգամավորի՝ թեև օրենքի նախագծով կա բացատրություն ներկայացնելու պարտադիր պահանջ, մինչդեռ չի պահանջվում այն պարտադիր գրավոր տեսքով ներկայացնել, հետևաբար գործատունները մեծամասամբ այն պահանջում են ներկայացնել բանավոր կամ էլ ընդհանրապես չեն պահանջում, ու աշխատակցի բողոքի դեպքում հնարավոր չի լինում ստուգել՝ արդյոք նրանից բանավոր բացատրություն պահանջել են, թե ոչ:

«Այս հանագամանքը շատ գործատուներ հիմք ընդունելով՝ չարաշահում են այդ հնարավորությունը, գրավոր պահանջ չեն ներկայացնում և ընդհանրապես ազատում են աշխատողին առանց բացատրության», - ասաց Պետրոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ գրավոր բացատրություն պահանջելու դեպքում հնարավոր կլինի դատարանում առաջացած վեճերը ավելի պարզ լուծել, քանի որ այս կարգավորման դեպքում գործատուն չի կարող պնդել, թե բանավոր բացատրություն է պահանջել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: