Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը իտալացիների ամենախոշոր հաշվով հաղթանակն է 1948 թվականից ի վեր


12:18 , 19 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականը շարունակում է ցուցադրել վառ խաղ: Ավելի վաղ Իտալիայի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ հաղթել էր 10 անընդմեջ հանդիպումներում (արդեն 11) , իսկ երեկ երեկոյան Եվրո-2020-ի ընտրական խաղում իտալացիները 9 գոլ խփեցին Հայաստանի դարպասը (9: 1):

Սա իտալացիների ամենախոշոր հաշվով հաղթանակն է 1948 թվականից ի վեր, երբ ազգային հավաքականը Օլիմպիական խաղերում պարտության մատնեց Միացյալ Նահանգներին (9:0), հայտնում է Gracenote-ը:

Ավելի վաղ Իտալիայի հավաքականը 11:3 հաշվով հաղթել էր Եգիպտոսին 91 տարի առաջ (1928, Օլիմպիական խաղեր):