Խորհրդարանն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68.000 դրամ դարձնելու մասին օրենքի նախագիծը


10:57 , 19 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքի նախագիծը՝ 100 կողմ ձայնով:

 «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթով նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից կդառնա 68.000դրամ: