23:42 , 5 հուլիս, 2013
ՀՀՇ-ի իշխանության տարիներին Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներն ապաշնորհ կառավարման արդյունքում հասել էին կործանման եզրին` անգործ թողնելով հազարավոր մարդկանց: Եվ միայն Մաքսիմ Հակոբյանի` կոմբինատի տնօրեն նշանակվելուց հետո սկսվեց զարգանալ և նոր շունչ ստանալ լեռնամետալուրգիան Հայաստանում: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հաջողությունները կապվում են հենց Մաքսիմ Հակոբյանի անվան հետ, և դա հերքել հնարավոր չէ, ավելին, Ագարակի կոմբինատը ևս Հակոբյանի օգնությամբ գործարկվեց, և այսօր Ագարակն ապրում է այդ կոմբինատի շնորհիվ: Նման մարդկանց չի կարելի վարկաբեկել, նրանք մեր տնտեսության առանցքային դեմքերն են: Այս մարդը շատ բան է արել Սյունիքի և սյունեցու համար և վստահ եմ, այսուհետ անելու է առավել շատ: Այնպես որ, պետք չէ Երևանում նստած և Սյունիքում միգուցե երբևէ չեղած մարդիկ մերկապարանոց քննադատություն անեն արժանի մարդկանց հասցեին: