Զարիֆն Իրանի ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հայտարարությունն «ամոթալի կեղծիք» է որակել


00:57 , 19 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ցույցերի ֆոնին Իրանի ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հայտարարությունն «ամոթալի կեղծիք» է որակել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Այն ռեժիմը, որն իրականացնում է Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն, կանխում է հասարակ մարդկանց սննդի և դեղորայքի ձեռքբերումը` ներառյալ հիվանդներին ու տարեցներին, իրավունք չունի բացահայտ ամբարտավան կերպով հայտնել իրանական ժողովրդին աջակցելու մասին»,- ասել է Զարիֆն ու ԱՄՆ-ի հայտարարությունը որակել «ամոթալի կեղծիք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ