Shamshyan.com-ը գրում է․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանո, Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի ժամականավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ով մինչ այդ, աշխատում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ։