Վարչապետն ուզում է ներդրողներ հրավիրել, բայց տեղացի մարդուն թույլ չի տալիս ներդրում անել, իսկ Հայկ Մարությանը քաղաքից բացարձակ տեղյակ չէ. Ռուբեն Գևորգյան (Video)


21:28 , 18 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Իրավապահները ինձ ինչի պիտի հրավիրեին, ես հող գողացող մարդ չեմ, ընտանիքս հող գողացող չի, հողի համար արյուն ենք թափել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգմավոր, «Երդվյալ ազատամարտիկների» միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Դավթաշենի 4-րդ թաղամասի 13, 14 շենքերի հարակից հողատարածքի օտարման հետ կապված իրավապահներն իրեն դիմել են, քանի որ ԱԱԾ-ն նյութերը պետք է ուսումնասիրեր, տարածքի ապօրինի օտարման վերաբերյալ խոսել էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ռուբեն Գևորգյանի խոսքով ՝ Հայկ Մարությանը քաղաքից բացարձակ տեղյակ չէ, ապատեղակատվություն է տարածում:

«Ասում է Google Earth-ով նայեցի ու ինչ տեսա՝ կանաչ տարածք, մեծ այգի է, որը փոսի է վերածվել: Եթե Google Earth-ով 2005թ. իրավիճակն է ցույց տալիս իր արխիվներով, թվայնացումը այդ ժամանակ է արվել: Իմ աղջիկը դրանով զբաղվել է 1997 թվականից: Թող մի հատ 1997-2000 թվականները նայեն ինչ տարածք է եղել: Այնտեղ, որ քեզ զոռով կանչեին տարածք տային 1 կմ, մոտ չէիր գա, չի կարելի լավը, գեղեցիկը փնովել: Փոս էլ անուն ես դրել. նախ դա փոս չէ՝ բազմաֆունկցիոնալ շենքը կառուցելու համար հիմք է փորված, որի համար 20 մլն դոլարից ավել ներդրում է արվելու: Էսօր ներդրումներից եք խոսում, վարչապետը ուզում է ներդրողներ հրավիրել, բայց տեղացի մարդուն թույլ չի տալիս ներդրում անել այն էլ 20 մլն դոլարի չափ, արդեն  4 ամիս է՝ չեն ստորագրում: Սա փոս չէ, դա ունի էսքիզ նախագծի հաստատում, բոլոր համապատասխան կառույցներն ուսումնասիրել են, իրենց թույլտվությունն են տվել»,- մանրամասնեց նա։

Ռուբեն Գևորգյանի խոսքով ՝ այդ տարածքում այգի չի եղել, այլ՝ ժայռաբեկորներ, իսկ տարածքը բարեկարգել է իր դուստրը, ով սկզբում մանկական սրճարան է որոշել կառուցել, հետո որոշել է փոխել բիզնես գործունության տեսակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ