Բեն Ավետիսյանն՝ իր առաջին տեսահոլովակում համբույրի տեսարանի եւ հերոսուհու հոնորարի մասին. Bravo.am (Photo, Video)


20:15 , 18 նոյեմբեր, 2019

Bravo.am-ը գրում է.

Օրեր առաջ Բեն Ավետիսյանի ինստագրամյան էջում հրապարակված փոքրիկ հոլովակը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց նրա հետեւորդների շրջանում: Պարզվում է՝ այն սերիալային դերասանի առաջին երգի տեսահոլովակի անոնսն է, որն աչքի է ընկնում համբույրի տեսարանով: Երգի ու տեսահոլովակի, հերոսուհու բարդ ընտրության, ինչպես նաեւ համբույրի տեսարանի մասին Բենը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:

«Երգելու ցանկություն միշտ եմ ունեցել: Կարծում եմ՝ բոլորի դեպքում էլ ժամանակ առ ժամանակ արթնանում է իրենց միջի երգիչն, ու ցանկություն են ունենում երգել: Մոտ մեկ ամիս առաջ միտք հղացավ, որ երգեմ: Իհարկե, եղել է նաեւ ժամանակ, որ ասեմ՝ ոչ, իմը չէ, դերասան եմ, թեեւ Թատերական ինստիտուտում անցել ենք երգի դասեր: Դերասանն անպայման պետք է նաեւ երգի ու պարի: Խորհրդակցեցի իմ ընկերների հետ, նրանք էլ հավանություն տվեցին մտքիս եւ քաջալերեցին»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ