Թբիլիսիում լարված իրավիճակ է. հատուկջոկատայինները ջրցան են կիրառել՝ խորհրդարանի շենքի մուտքն արգելափակած ցուցարարներին ցրելու համար (Video)


21:03 , 18 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Թբիլիսիի կենտրոնում ոստիկանության ու հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ցրել են ընդդիմադիրների ցույցի մասնակիցներին, որոնք արգելափակել են խորհրդարանի մուտքը: Ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել: Այս մասին հայտնում է Meduza գործակալությունը՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ փորձել են մուտք գործել խորհրդարանի շենք, սակայն ցուցարարները մերժել են նրանց ներս թողնել: Ընդհանուր առմամբ, հրապարակում նախօրեից մի քանի հարյուր ցուցարար է հավաքված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ