Սերֆերն առաջարկություն է արել աղջկան և մատանին գցել օվկիանոսը


19:15 , 18 նոյեմբեր, 2019

Ամերիկյան Հավայի նահանգի բնակիչն աղջկան ամուսնության առաջարկ է արել սերֆինգի ժամանակ և մատանին գցել է օվկիանոսն այն պահին, երբ նա ասել է՝ այո, հաղորդում է The Indian Express-ը:

Քրիս Գարթն իր ընկերուհի Լորեն Օյիին ամուսնության առաջարկ է արել, երբ նրանք սերֆինգով էին զբաղվում Վայկիկիի շրջանի Քուինս-Բիչ լողափում: Բայց հենց այն պահին, երբ աղջիկը պատասխանել է «այո», Գարթի ձեքից մատանին ընկել է օվկիանոսը:

Սակայն, տղամարդը կանխատեսել էր իրադարձությունների նման զարգացումը: Եվս մեկ մատանի նա թաքցրել էր լողափի այն մասում, որտեղ զույգը ծանոթացել էր երկու տարի առաջ: Լողափում թաքնված լուսանկարիչները ֆիքսել են յուրահատուկ պահը սիրահարների կյանքում: