Ձյուդոյի մեծահասակների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի


15:15 , 18 նոյեմբեր, 2019

Հովհաննես Դավթյանը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ժողովի արդյունքում նշանակվել է մեծահասակների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երիտասարդների և պատանիների հավաքականները կշարունակեն մարզել Դավիթ Խաչատրյանը և Գոռ Հարությունյանը, իսկ Հովհաննես Դավթյանը և Թաթուլ Հովհաննիսյանը կհամակարգեն բոլոր երեք հավաքականների աշխատանքները և պատասխանատու կլինեն դրանց գործունեության համար:

Սպորտային տնօրեն է նշանակվել Գոռ Մկրտչյանը: Մրցավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Տիգրան Բաբայանը: