Երկու գոլ և Գրիզմանը կշրջանցի լեգենդար Զիդանին


14:57 , 18 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը Եվրո-2020-ի վերջին տուրում գրավելով Ալբանիայի հավաքականի դարպասը, հավաքականի կազմում գրանցեց 30-րդ գոլը:

Գրիզմանը այս ցուցանիշով մոտեցել է լեգենդար Զինեդին Զիդանին, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում կարողացել է աչքի ընկնել 31 անգամ:

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներն են Միշել Պլատինին՝ 41 գոլ և Թերի Անրին՝ 51 գոլ: