Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա


14:39 , 18 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում կմասնակցի Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) կառուցման ավարտին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գրում է Sabah Daily լրատվականը:

«TANAP-ը մեր ամենակարևոր նախագծերից է: Մենք կառուցման ավարտի պաշտոնական միջոցառումը ծրագրում ենք անցկացնել նոյեմբերի 30-ին: Ծրագրվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը»,- տեղեկացրել է Դյոնմեզը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: