Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից


12:23 , 18 նոյեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Կամո Քոչունցը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից: